Բալզաթցիների նոր արկածները

Բալզաթցիները որոշում են ինչ անեն, որ աշխարհում բոլորը նրանց մասին խոսեն։ Եվ նրանցից մեկը առաջարկում է ծովի տակ քաղաք կառուցեն, համ էլ այտեղից շատ գանձեր կգտնեն և կհարստանան, բոլորը կխոսեն յադ ծովային քաղաքի և նրանց հարստության մասին։

  • Լավ միտք է, – բացականչում է առաջնորդը, բայց մեզ այնտեղ շնչելու համար երկար ձողեր են պետք։ Եվ բոլորով սկսում են երկար ձողեր հավաքել, որպեսզի իջնեն ջրի տակ ու սկսեն քաղաք կառուցել ու հարստանալ։ Նրանք շատ ոգևորված էին իրենց մտքերով և հպատանում էին և այս ու այն կողմ բոլորին պատմում էին, որ շուտով ջրային քաղաք է լինելու, իսկ իրենք այնտեղի կառավարիչները պիտի դառնան։ Որոշ ժամանակ անց, հավաքեցին անհրաժեշտ ձողերը, որոնց միջոցով պետք է շնչեին ջրի տակ, վերցրեցին իրենց իրերը ու ճամփա ընկան։ Հասան ծովի մոտ, և սկսեցին մտնել ջրի տակ իրենց երկար ձողերով։ Ջրի այդ հատվածում մի խումբ գորտեր կային։ Շուտով երբ բալզացիները տեղավորվել էին ջրի տակ, գորտերը թռան ձողերի վրա և այնտեղ էլ օդ չէր անցնում, մեկ րոպե էլ չանցած, բալզացիները արդեն դուրս էին եկել ջրից։ Այդ օրվանից հետո, նրանք մեղադրում էին գորտերին, իրենց ձախողման մեջ։ – Գորտերն են մեղավոր, որ ամբողջ աշխարհը չի խոսում մեր մասին ու մենք այդպես էլ չհարստացանք։

Արև

Տեղեկատվական

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր հոմանիշները:

արեգակ-արև

ջերմություն-տաքություն

խավար-մութ

  • Արևն ա՞ստղ է, թե՞ մոլորակ: աստղ
  • Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում: լուսին, աստղեր
  • Լուսինը երկնքում ի՞նչ է անում: լուսինը պտտվոեւմ է երկրի շուրջ։
  • Աստղերը երկնքում ի՞նչ են անում: Աստղերը երկնքում փայլում են։
  • Շարունակի՛ր.
  • Մեծ աստղերը կյանքի ավելի կարճ տևողություն ունեն։
  • Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է։
  • Լուսինը լույս չի տալիս։

Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջը։

Եթե Արեգակը չլինի, ամեն ինչ կսառչի և կյանք չի լինի երկրի վրա։

Երբ մեզ մոտ մութ է, արեգակը գտնվում է երկիր մոլորակի հակառակ կողմում։

Լուսին

Տեղեկատվական

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան  նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի’ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
  2. Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ Լուսինը: Արևը մեզանից ավելի հեռու է, քան լուսինը։
  3. Արևն է ավելի մե՞ծ, թե՞ Լուսինը: Արևը ավելի մեծ է, քան լուսինը։
  4. Շարունակի՛ր.
  5. Արևը լույս է տալիս, իսկ լուսինը չունի իր սեփական լույսը։
  6. Արևը շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ այրվումէ։
  7. Լուսնի վրա կան լեռներ և փոսեր։
  8. Լուսնի վրա ջուր չկա։

Ճանապարհորդություն դեպի Լուսին

անապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Մաս 1

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր: Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնել, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

  • Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում: Բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

  • Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2․ Լրացրո՛ւ պակասող բառերը:

ա) Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր:

բ) Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

գԳյուղամիջում մի եկեղեցի կար:

դ) Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում:

ե) Քաշում են, քաշում, պարանը քիչ – քիչ ձգվում է, երկարում:

զ) Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Մաս 2

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

  • Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե որ կողմից են հանգցնելու կրակը:

  • Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ-հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզո՞ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

  • Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք: Խորհրդականներն ուրախությունից  ծափ են տալիս:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչպիսի՞ն էին գյուղացիները:

2․ Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

Խորամանկ –միամիտ
Սխալ –ճիշտ
Մոտենալ –հեռվանալ

3․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ

գյուղամեջ, մատաչափ, զանգակատուն, տղամարդ

Մաս

– Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

– Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

  • Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

  • Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: – Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանեք, տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.

Իրարանցում- խուճապ

Նշմարել- հազիվ տեսնել

Շվարել- շփոթվել

Աղետ- չարիք

  • Համառոտ պատմիր, թե ինչպես էին բալզաթցիները եկեղեցին տեղից շարժում և այդ հատվածը վերնագրի՛ր.

Բալզաթցիների արարքները թվարկի՛ր.

Ա) եկեղեցին տեղաշարժելը

Բ) Լուսինն էին հանգցնում

Գ) Տակառներով փորձում էին լուսնին հասնել

  • Նկարի՛ր գյուղի առաջնորդին, պատմի՛ր նրա մասին:
  • Բալզաթցիների նոր արկածները. հեքիաթ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ:

Իսկ դու կարողանո՞ւմ ես ընկերություն անել

 Ըստ Ալլա Տեր-Հակոբյանի

 Տղան նստել էր բազմոցին ու նկարազարդ գիրք էր թերթում. կարդալ նա դեռ չգիտեր։ Հանկարծ օդանցքից ներս թռավ մի մեծ, շողշողուն բզեզ` երկարուկ բեղերով ու թը՛մփ…ուղիղ գրքի բաց էջի վրա։ Ոնց որ քարկտիկի փոքրիկ շարժվող քար լիներ։ Ու սկսեց քայլել տողերի վրայով` դեպի աջ ու հետ, հետո նորից դեպի աջ ու հետ: Ու այդ բոլորն այնքան լուրջ, կենտրոնացած, որ կարծես իսկապես կարդում էր, կարդացածից էլ բան էր հասկանում։
«Խելոք բզեզ է»,- մտածեց տղան։ Ու առանց երկար-բարակ մտածելու երկու մատով բռնեց բզեզի պլպլան կողերից, դրեց լուցկու դատարկ տուփի մեջ, տուփը փակեց ու մոտեցնելով ականջին՝ ասաց բզեզին.

– Քեզ հետ հետաքրքիր է: Արի ընկերություն անենք:

– Արի՛,- բամբ ձայնով պատասխանեց բզեզը տուփի միջից։ – Իսկ ո՞նց. դու ազատության մեջ ես, իսկ ես`բանտում։ Այդպես ընկերություն չի արվի։ Բայց տղան չէր ուզում բզեզին լուցկու տուփից դուրս թողնել:

– Ոչինչ, կարվի։ Ես քեզ համով ուտելիքներ կտամ։ Վազեց բակ, խոտ պոկեց բերեց, որ բզեզը ուտի: Բզեզը չկերավ:

– Քեզ ի՞նչ պատահեց։

– Չգիտեմ: Ինչ-որ ախորժակս փակվել է:

– Դե որ այդպես է, մի բան երգի՛ր։

– Ձայնս կտրվել է։

– Գիտե՞ս ինչ,- ջղայնացավ տղան,- դու ընկերություն անել չգիտես: Եվ տուփը թափով շպրտեց ինչքան կարող էր հեռու: Տուփը կպավ ծառին, բացվեց, ու բզեզը դուրս ընկավ: Բայց ջարդուխուրդ չեղավ. Թևիկները փրկեցին։ Երբ բզեզի ուշքը տեղը եկավ, նա նստեց մի չոր ցողունի ծայրին, մտածեց, հետո թռավ մոտեցավ տղային ու ասաց.

– Իսկ դու ընկերություն անել կարողանո՞ւմ ես: Ասաց ու տղայի պատասխանին չսպասելով՝ թռավ գնաց: Այդ օրից տղան նրան էլ երբեք չհանդիպեց:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2.  Ի՞նչ կպատահեր, եթե դու լինեիր տղայի փոխարեն ու հանկարծ տեսնեիր շողշողուն բզեզի գրքի էջի վրա։ Ի՞նչ կհարցնեիր նրան առաջինը։ Բզեզ դու որտե՞ղ ես կարդալ սովորել, բզեզների դպրոց ե՞ս գնացել
  3. թե բզեզը կարողանար քեզ թռչել սովորեցնել, ու՞ր կգնայիք միասին։ Նկարի՛ր ու պատմի՛ր այդ վայրի մասին։ Եթե Բզեզը ինձ թռչել սովորեցներ, իր հետ կճամփորդեի տարբեր երկրներ։
  4. Փորձի՛ր նկարագրել տղայի զգացմունքները «առանց բառերի»՝ օգտագործելով միայն շարժումներ կամ ձայներ։
  5. Փոխի՛ր պատմության վերջաբանը։ Ի՞նչ այլ ավարտ ես պատկերացնում։ Տղան բացեց լուցկու տուփը և բզեզի թաթիկից բռնելով սկսեց ծանոթանալ նրա հետ, հետո միասին սկսեցին թերթել գրքի էջերը։ Բզեզը հեքիաթներ էր կարդում տղայի համար։ Նրանք քննարկում էին իրենց կարդացածները։ Բզեզն ու տղան լավ ընկերներ դարձան։
  6. Համակարգչային ծրագրի օգնությամբ պատրաստիր «բզեզի օրագրի էջ»՝ նկարներով ու գրառումներով՝ մեկ օր նրա կյանքից տուփի մեջ և տուփից դուրս։

Տիեզերական հանելուկներ

Այն ինչ է ինչը, երբ արթնանա կլուսավորվի ամեն բան, երբ քնի՝ մթության մեջ կկորցնի ամեն բան։

Այն ինչն է ինչը, հայտնվում են մթության մեջ, գեղեցկացնում երկինքը, բայց հենց լույս տեսնեն, այհետանում են իսկույն։

Ոչ սկիբ ունի, ոչ էլ վերջ, իմ մեջ տեղավորում է ամեն երկնային բան։

Այն ինչն է ինչը, քաղցրացնում է մրգերին, կանաչեցնում դաշտերին, տաքացնում է բոլորին։

Հայրենի տուն

Վահագն Դավթյան

Թե հրաշքով ճամփաս տանի

Դեպի Եփրատ ու մանկություն,

Հոտոտելով քեզ կգտնեմ,

Հայրենական փոքրիկ իմ տուն։

Այն կապույտից ու այն ոսկուց,

Որ ջրերին էին թառում,

Կճանաչեմ ու կգտնեմ

Իմ մանկության ոսկե առուն։

Հազարի մեջ կճանաչեմ

Իմ մանկության բարակ բարդին,

Որ խշշում էր երկինքն ի վեր,

Երկինքն առած իր սաղարթին:

Եվ օդի մեջ, ոլորտի մեջ,

Հովերի մեջ լուսաբացի

Ես կգտնեմ բույրերը տաք

Մեր տան ծխի ու մեր հացի:

Թե հրաշքով ճամփաս տանի

Դեպի Եփրատ ու մանկություն,

Հոտոտելով քեզ կգտնեմ,

Հայրենական փոքրիկ իմ տուն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Որտե՞ղ է հեղինակը գտնում իր մանկության տունը: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Թե հրաշքով ճամփաս տանի

Դեպի Եփրատ ու մանկություն,

Հոտոտելով քեզ կգտնեմ,

Հայրենական փոքրիկ իմ տուն։

  • Նկարագրիր դեպի ձեր տուն տանող ճանապարհը։ Ի՞նչ բույրեր, ձայներ, տեսարաններ կան։

Տան պատուհանից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը, Վարդավառի այգին, Էրեբունի թանգարանը, կարծես փոքրիկ Հայաստան լինի պատուհանի արջև, իսկ ահա տան ետևի այգում տերևների հոտն է, պտղատու այգին, աշնանը քայլելիս վայելում եմ տերևների խշշոցը։

  • Պատկերացրու՝ ճամփորդ ես։ Մի քանի նախադասությամբ գրիր՝ ու՞ր կտանի քեզ ճանապարհը։

Կուզեմ ճամփաս տանի սկզբում դեպի Արարատ, հետո Վանա լիճ, հետո Եգիպտական բուրգեր, հետո հին թագավորների պալատներով կշրջեի ու կվերադառնաի հայրենի տուն։

  • Օգտվելով համացանցից՝ տեղեկություններ հավաքիր Եփրատի մասին և հրապարակիր բլոգումդ։։

Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։ Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու։

Գետը որպես Եփրատ կազմվում է Արևմտյան Եփրատ (Կարասու)՝ 450 կմ երկարությամբ և Արածանի (Մուրատ)՝ 670 կմ երկարությամբ ճյուղերի միացումից։

Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար կմ2, որից 40 հազարն Արածանիի ջրհավաքն է

  • Paint նկարչական ծրագրով պատկերիր քո տան հետ կապված ամենաուրախ հիշողությունը, կամ ամենասիրելի վայրը։

Չղջիկ

Ըստ Արուսյակ Սահակյանի

Մի թռչուն կա՝                                            Լույսը տեսնում՝ թաքնվում է,

Թևեր ունի,                                                      Մութը տեսնում՝ թռչկոտում է:

Փետուր չունի.                                                Հանելուկ-հանմանելուկ,

Մկան նման                                                    Ո՛չ թռչուն է,

Ատամ ունի,                                                    Ո՛չ էլ մուկ:

Մկների թագավորը հրաման արձակեց, որ բոլոր մկները՝ մեծ մկներից մինչև մուկիկ, իրեն հարկ պիտի տան:

Եկան մկները, բերին հարկերը: Մկների թագավորը նայե՜ց, նայե՜ց, հարկատու չղջիկին չտեսավ.

– Չղջիկն ո՞ւր է,

Ասեք, թող իմ հարկը բերե:

– Չղջիկը չկա:

– Կանչեք՝ թող գա՛:

Չղջիկն եկավ.

– Բա ես մո՞ւկ եմ, որ հարկ բերեմ. էդ ո՞ր մուկը թևեր ունի,- ու ցույց տվեց իր թևերը:

– Հա՜,- զարմացավ Մուկ թագավորը,- թողե՛ք, թող գնա:

Մուկ թագավորը նամակ գրեց թռչուն թագավորին, թե՝

– Ես իմ հպատակներից մեկին քեզ եմ տվել. թռչուն է, մուկ չէ:

– Անունն ի՞նչ է:

– Չղջի՛կ:

– Չղջիկին կանչե՛ք:

Չղջիկն եկավ.

– Ի՞նչ հարկ, ի՞նչ բան, ես թռչուն չեմ, մուկ եմ որ կամ,- ու ցույց տվեց ատամները:

– Ա՛յ անպիտան, դու ո՛չ մուկ ես, ո՛չ էլ թռչուն, բա դու ի՞նչ ես:

– Սուտասա՛ն,- ասացին մկնե՞րը, թե՞ թռչունները՝ չեմ հիշում:

Միայն գիտեմ, որ Չղջիկը ցերեկը մկներից է փախչում, գիշերը՝ թռչուններից: Մկները նրան Սուտասան Չղջիկ են ասում, թռչունները՝ Սուտասան Գիշերահավուկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

 Ի՞նչ հրաման արձակեց մկների թագավորը: Գունավորի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Մկների թագավորը հրաման արձակեց, որ բոլոր մկները՝ մեծ մկներից մինչև մուկիկ, իրեն հարկ պիտի տան:

  • Ինչպիսի՞ն էր չղջիկը: Պատմի՛ր նրա մասին:

Չղջիկը սուտասան է, բոլորին խաբում էր, որ հարկ չտար։

  • Նամակ գրի՛ր չղջիկին:

Չղջիկ դու շատ խորամանկ ու սուտասան էր, խաբելը լավ բան չէ։

  • Այբբենական կարգով թվարի՛ր քեզ ծանոթ թռչունների անունները:

Արագիլ, արծիվ, բու, բազե, թութակ, կարապ, ճնճղուկ, չղջիկ, ջայլամ, սոխակ։